Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով զոհվել է 80 մարդ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ն։
Հիշեցնենք՝ Իրաքի արևմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից ենթարկվել է հրթիռային հարվածների առավոտ վաղ:
Al Mayadeen հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ: Միաժամանակ արաբական մեկ այլ լրատվամիջոց՝ Sky News Arabiya-ը, հայտնել է արձակված 9 հրթիռի մասին: Իրանական Tasnim գործակալությունն էլ հաղորդել է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ:
Հրթիռակոծության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը՝ հայտարարելով, որ սա պատասխանն է գեներալ Սուլեյմանիի սպանության:
