fbpx
Աշխարհ

Ուկրաինայում արդեն առնվազն 902 խաղաղ բնակիչ է զոհվել․ ՄԱԿ

Մարտի 19-ի տվյալներով՝ Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 1459-ը։

Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության հրապարակած տվյալներից։

Նշվում է, որ նրանց մեծ մասը զոհվել է պայթուցիկ նյութերի կիրառման, հրթիռային և օդային հարվածների հետևանքով, ինչպես նաև ծանր հրետանու և ականանետային կրակի հրթիռային համակարգերի գնդակոծումներից։

ՄԱԿ-ից հայտնում են, որ զոհերի փաստացի թիվը շատ ավելի մեծ է, ուղղակի կազմակերպության մոնիթորինգի խումբը դեռևս չի ստացել տվյալներ մի քանի քաղաքներից, այդ թվում՝ Մարիուպոլից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ