fbpx
Ժամանց

Երևանում մեկնարկում է «ՇԱՌԺ» սոցիալական ուղղվածությամբ միջոցառումների շարքը

20.07.2019 թ․ժամը 15։00-ից Երևանի Բուսաբանական այգում կմեկնարկի YERAFAZZ Production-ի կողմից կազմակերպված «ՇԱՌԺ» միջոցառումը: Այս միջոցառմամբ սկիզբ է դրվում սոցիալական ուղղվածությամբ միջոցառումների շարքի, որն ուղղված է Բուսաբանական այգում փուլային տարբերակով արևային ինքնաբավ լուսավորության ծրագրի իրականացմանը։

Միանալով «ՇԱՌԺ» -ին՝ քաղաքացիները անմիջական մասնակից են դառնում սոցիալական ուղղվածություն ունեցող շարժման սկզբին, որի գլխավոր նպատակն է համախմբել մարդկանց կարևոր խնդիրների լուծման շուրջ՝ ներգրավելով լավագույն երաժիշտներին, DJ-ներին, արտիստներին և բոլոր գաղափարակիցներին։

YERAFAZZ Production-ի համահիմնադիր Էդգար Ջերեջյանը վստահ է, որ Երևանը էլեկտրոնային երաժշտության ասպարեզում մեծ ներուժ ունի և նպատակ կա այն դարձնել տարածաշրջանում այս ոլորտի կենտրոններից մեկը։

Միջոցառումից հետո որպես ծրագրի առաջին հատված՝ այգու հիմնական մուտքից մինչև կամարի ավարտը կկահավորվի արևային ինքնաբավ լուսավորությամբ։

Օրվա հատուկ հյուրն է Ռուսաստանից հայտնի տանդեմը՝ Fake Mood-ը: «ՇԱՌԺ»-ին մասնակցում են նաև մի շարք DJ-ներ՝ Yuzza, Bagratouni, Araqell, Serjo, Gagik Gag Muradyan, Supacooks, Rache:

Արդեն իսկ դրական արձագանքներ կան քաղաքացիների կողմից, որոնք ողջունում են սոցիալական բաղադրիչ կրող այս միջոցառումը՝ հույս հայտնելով, որ միջոցառման շարունակականությունը կնպաստի Բուսաբանական այգու զարգացմանը։ Ակնկալում ենք, որ օր օրի կավելանան այս գաղափարը սատարողները և «ՇԱՌԺ»-ի միջոցով կհամախմբվեն այս նպատակի իրագործան շուրջ։

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ Facebook սոցիալական ցանցում YERAFAZZ Production պաշտոնական էջից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ