fbpx
Կրթություն

Կրթության միջազգային ցուցահանդես կանցկացվի Թբիլիսիում

Կրթության միջազգային ցուցահանդեսն այն անձանց համար, ովքեր ցանկանում են սովորել արտասահմանում, հոկտեմբերի 8-ին կանցկացվի Վրաստանի մայրաքաղաքում: Այդ մասին ասվում է կազմակերպիչների կայքում:

Ցուցահանդեսում կարելի կլինի փնտրել գտնել ցանկալի համալսարանը, օֆլայն կամ առցանց ծրագրեր, ինչպես նաեւ զրուցել բուհերի պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ իմանալ, թե ինչ է անհրաժեշտ ընդունելության, ֆինանսավորման համար եւ այլ մանրամասներ:

Մասնակիցների թվում են CBS միջազգային բիզնես-դպրոցը (Քյոլն, Գերմանիա), VCC միջազգային համալսարանը (Կլայպեդա, Լիտվա), Դեբրեցենի համալսարանը (Հունգարիա), Վիեննայի Վեբստերի համալսարանը, Բուլղարիայի Ամերիկյան համալսարանը, Դանդոլքի տեխնոլոգիական համալսարանը (Իռլանդիա), Պադուանի համալսարանը (Իտալիա) եւ այլ բուհեր:

Միջոցառման կազմակերպիչը LEAF (Liberal Enhanced Arts Foundation) կրթական կենտրոնն Է:

Ցուցահանդեսը կանցկացվի Radisson Blu Hotel հյուրանոցում 12:00-ից մինչեւ 17:00-ը: Մուտքն անվճար Է, բայց հարկավոր Է գրանցում անցնել, հաղորդել Է Sputnik-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ