fbpx
Իրավական

Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ստացած տեղեկություններն իրացնելիս, զննություն են կատարել Արմավիր գյուղի 51-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում, որտեղից հայտնաբերել են մշակումն արգելված թմրամիջոց պարունակող կանեփի 25 բույս:

Ըստ սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերված բույսերն աճեցրել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ