Ցանցահենները կոտրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կայքը՝ գողանալով անձնական տվյալներ, որոնք գտնվում էին Ariane պլատֆորմումց, որտեղ պահվում է տեղեկատվություն արտասահմանյան ուղևորությունների գրանցման մասին:
Այս մասին հայտնում է France Info-ն:
«Կայքը կոտրելու հետևանքով գողացվել են որոշ անհատական տվյալներ, որոնք փոխանցվել էին Եվրոպայի նախարարությանը և ԱԳՆ-ին», – հաղորդում են Ariane-ից: Նշվում է, որ գողացված տվյալների թվում էին պլատֆորմի օգտագտերերի անունները, հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները: