Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին.
«Ուրախ կլինենք ցանկացած թոփ ֆուտբոլիստի տեսնել մեր թիմում: Ուրախությամբ կբացենք դռները նրա առջև: Բեյլը հանդես է գալիս այն դիրքում, որտեղ Ռիբերին և Ռոբենը: Եթե Գարեթը ցանկանա կարիերան շարունակել «Բավարիայում», ապա միայն ուրախ կլինենք այդ փաստի առթիվ»,- Տիագոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հայտարարել էր, որ Բեյլը շուտով նոր ակումբ է ունենալու: