ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել այնտեղից:
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։
Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»:
https://www.facebook.com/armen.yeghiazaryan.5/posts/2601965003193508