ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ղարաբաղի մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավական “հաճելի” է ստացվել:
Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Մխիթարյանը։
Ակցիան միանշանակ հասավ նպատակին։ Իրականացրած ակցիայի շնորհիվ միջազգային մամուլը անդրադարձավ և լուսաբանեց Արցախի շուրջ ստեղծված խնդիրը ոչ միակողմանի և ադրբեջանական Ղարաբաղ ֆուտբոլային ակումբի կողմից հրամցված կերպով. անդրադարձ եղավ անարդարացիորեն Հենոյի Բաքվում չխաղալուն և այլն։
Մարզչի վախկոտ որակմանը անդրադառնալ կարծում եմ չարժի, քանի որ բոլորին է հայտնի՝ իրական դաշտում մարտի վախկոտն ով է եղել։ Կեցցե՛ս Սպարտակ։
Կեցցե՛ Արցախը։ Կեցցե՛ Հայաստանը»