fbpx
Աշխարհ

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի նոր վարչապետի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես հայտնել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Սակայն նրա պաշտոնավարման առաջին օրն այդքան էլ հարթ չի անցել:

Դաունինգ Սթրիթում տասը հազարից ավելի ցուցարար է հավաքվել՝ հնչեցնելով կարգախոսներ, որոնք դեմ են Բորիս Ջոնսոնին:

Ոստիկանությունը շրջափակել է վարչապետի նստավայրը:

Ակտիվիստները ծուխ են արձակել, բարձր երաժշտություն միացրել:

Ձերբակալվածներ չկան, քանի որ ցույցը խաղաղ ընթացք է ունեցել:

Հավելենք, որ հաջորդ բողոքի ակցիան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ