fbpx
Հասարակություն

Հանրության մասնակցությունը շատ կարևոր է՝ և պաշտոնների նշանակման, և՛ հաշվետվողականության վերահսկողության գործընթացում. Սոնա Այվազյան

Հանրության մասնակցությունը շատ կարևոր է՝ և պաշտոնների նշանակման, և՛ հաշվետվողականության վերահսկողության գործընթացում: Այս մասին այսօր՝ «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» քննարկման ժամանակ, նշեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

«Հասարակության մասնակցության տարբեր ֆորմատներ գոյություն ունեն, որոնցից մեկը հանձնաժողովներում հանրության ներկայացուցիչների ներգրավումն է: Բայց մենք լուրջ վերապահում ունենք մրցութային հանձնաժողովներում հանրության ներկայացուցիչների ներգրավման հետ կապված՝ այն պատճառով, որ Հայաստանում այդ փորձը բավականին տխուր է եղել»,- ասաց նա:

Նրա կարծիքով Հայաստանում հանրային մասնակցության ձևաչափը վարկաբեկվել է, շատ դեպքերում այն իմիտացիոն բնույթ է կրել՝ դոնորներին ցույց տալու համար, որ գործընթացը ներառական է: «Մենք վաղուց էինք առաջարկում նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհուրդը վերացնել, որովհետև այն պարզապես իմիտացիա է եղել՝ Փաստաբանների պալատի և Հանրային պալատի ներկայացվածությամբ, որոնք ակնհայտորեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ երբևէ գործ չեն ունեցել»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ