fbpx
Քաղաքականություն

Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը.Ադրբեջանական ուժերը բողոքում են

ԳԱԼԱՆ գրում ՝

Կանադայի հայկական կենտրոններում Արցախի դրոշների տեղադրման դեմ վերջին շրջանում ադրբեջանական ուժերը շարունակաբար բողոքներ էին ներկայացնում՝ կիրառելով հակաքարոզչության բոլոր միջոցները:

Նշենք, որ ադրբեջանական հոսանքներն այստեղ փորձ են անում ամրապնդել իրենց դիրքերը, սակայն հայ համայնքին ու Հայ Դատի հանձնախմբին հաջողվում է կանխել ցանկացած փորձ, ավելին կանադացի պաշտոնյաները հաճախ այցելություններ են կատարում Արցախ՝ անտեսելով Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու վտանգը:

Այս անգամ էր Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել այս փորձերի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«Վերջերս Կանադայի տարածքում ադրբեջանական մի շարք հոսանքներ սադրիչ արարքաքներով մեկ անգամ ևս փորձեցին հրահրել հայ համայնքը, սակայն նրանց փորձը, ինչպես միշտ, ապարդյուն եղավ: Այս անգամ իրենք իրենց ներկայացնելով որպես կազմակերպված համայնք՝ փորձ կատարեցին մեր կենտրոնների տարածքներում տեղադրված արցախյան դրոշների դեմ բողոք ներկայացնել:

Այս ուղղությամբ ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախումբը գալիս է հաստատելու մեր ժողովրդին, որ կանադահայ համայնքում, այնտեղ, որտեղ տրոփում է հայ ժողովրդի սիրտը, Արցախի Հանրապետության պանծալի դրոշը պիտի շարունակի հպարտորեն ծածանվել՝ խորհրդանշելով Արցախի ժողովրդի ազատ ոգին ու վճռականությունը և մեր սերունդներին փոխանցելով հայ ժողովրդի արդար պայքարի կենսւնակությունն ու հաղթանակը:

Անցնող մի քանի տարիների ընթացքում Կանադայում Արցախյան հիմնահարցի ուղղությամբ տեղի ունեցած աննախադեպ առաջխաղացումները, խորհրդարանական այցելությունները, խորհրդարանում հնչած մի շարք հայտարարությունները և մեր հանձնախմբի ընդհանուր աշխատանքը, ընդդեմ ադրբեջանական ապակայունացնող քաղաքականության, անհանգստացնող է Կանադայում դիրքավորված փոքրաթիվ ադրբեջանական համայնքին:

Նկատի ունենալով մեր քաղաքական ազդեցիկ լայն շրջանակներն ու կարողությունները և նամանավանդ մեր օրակարգում Արցախյան հիմնահարցի առաջնահերթությունն ու այդ ուղղությամբ արձանագրած հաջողությունները՝ չպետք է զարմանալի թվա, որ ադրբեջանական համայնքը նման փորձ է կատարում կանադահայ համայնքի դեմ՝ փորձելով ջլատել մեր պայքարը հանուն Արցախի ժողովրդի պահանջատիրության և արդար դատի լուծման:

Հետևաբար մեկ անգամ ևս գալիս ենք հաստատելու կանադահայ համայնքին, որ մենք չպիտի շեղվենք մեր ուղուց, պիտի դիմագրավենք մեր առջև ծառացող խոչընդոտները և աննկուն կամքով պիտի շարունակենք մեր աշխատանքները մինչև Արցախյան հիմնահարցի խաղաղ լուծումը և Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչումը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ