Ուժեղ երաշտը և անտառային հրդեհների բարձր հավանականությունը Ֆրանսիայում հաջորդել են անոմալ շոգի ալիքին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Անցած շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաստիճանը բարձրացել է անսովոր ցուցանիշների․ հինգշաբթի բացարձակ ռեկորդներ են սահմանվել 50 քաղաքներում։ Օդի ջերմաստիճանը Փարիզում հասել է +42,6-ի, ինչը նոր ռեկորդ է։
Երկրի դեպարտամենտների մեծ մասում հայտարարվել է նախազգուշացման բարձրացված, երբեմն էլ՝ ամենաբարձր մակարդակ բարձր ջերմաստիճանի պատճառով։ Վտանգի «կարմիր» մակարդակը չեղարկվել է ուրբաթ, իսկ մինչև երկուշաբթի օդերևութաբանական քարտեզը դարձել է գրեթե «կանաչ»։ «Դեղին» նախազգուշացում՝ ամպրոպների և ուժեղ քամու հետ կապված, հայտարարվել է միայն երեք դեպարտամենտներում։
Համաձայն Propluvia պորտալի տվյալների՝ 78 դեպարտամենտում մտցվել են ջրի սահմանափակումներ։ Դրանք գլխավորապես վերաբերում են գյուղատնտեսական հողերը ջրելուն, բայց երկրի կենտրոնական մասի որոշ շրջաններում և արևմուտքում երաշտն այնքան ուժեղ է, որ առկա ամբողջ ջուրն ուղղվում է առաջնահերթ պահանջմունքների բավարարմանը՝ բնակչության կյանքի և անվտանգության, ինչպես նաև մարդկանց խմելու ջրով ապահովմանը։ Մասնավորապես, նման միջոցներ են մտցվել Ատլանտյան Լուար, Էր ի Լուար, Վանդեա, Կրեզ և այլ դեպարտամենտներում։