fbpx
Երևան

«Սանիթեքը» և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ աղբահանության հարցում քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի, այն է՝ սպասել:

««Սանիթեքը» և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, և ո՛չ քաղաքապետարանն է քայլ իրականացնում խնդիրը «Սանիթեքի» հետ լուծելու համար, ո՛չ էլ «Սանիթեքն» է այսքան ժամանակ ականջալուր լինում մեր հասարակությանը: Այս երկու կողմերը բռնվել են վեճի, արդյունքում տուժում է մեր քաղաքը, հասարակությունը, հարցին պետք է տրվի քաղաքական լուծում», – նշել է ավագանու անդամը

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ