fbpx
Մարզեր

Կայծակի հարվածից Շիրակի մարզում մարդ է մահացել

Կայծակից մահվան դեպք է գրանցվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում: Համագյուղացիներ՝ 65 ամյա Վանիկ Մելքոնյանն ու Գևորգ Սահակյանը գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։

Կայծակից ու անձրևից փորձել են պատսպարվել տարածքում գտնվող լքված նախկին ենթակայանում, որի մուտքի մոտ կանգնած են եղել, երբ ուժեղ կայծակը հարվածել է: Ուժեղ հարվածից Գևորգ Սահակյանը հայտնվել է դաշտում, իսկ ընկերը՝ Վանիկ Մելքոնյանը, ենթակայանի ներսում, նա մահացել է։

Գևորգ Սահակյանը մի կերպ օգնության է կանչել գյուղացիներին, որոնք էլ նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար, վնասվել է ձախ ոտքը և որովայնը: Բժշկական հետազոտությունները պարզել են, որ ներքին արյունահոսություն չունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ