fbpx
Հասարակություն

Մահացել է երգիչ Վահե Դավթյանը

Տևական հիվանդությունից հետո 44 տարեկանում մահացել է 1990-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանը:

Երգչի մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։

Նշենք, որ Վահե Դավթյանը օրեր առաջ՝ հուլիսի 20-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բուժման արդյունավետությունը պարզելու նպատակով վերջերս կատարված հետազոտության արդյունքներն այնքան էլ հուսադրող չէին, քանի որ ուռուցքը որոշակի չափով աճել է, սակայն չի տարածվել և մետաստազներ չկան առայժմ։ Աճը կանխելու նպատակով բժիշկներն առավել ագրեսիվ միջամտություն են առաջարկել՝ զգալիորեն բարձրացնելով քիմիաթերապիայի բաղադրիչների ուժգնությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ