«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է նախկին թիմակից, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակին, ով ցանկանում է կրկին վերադառնալ իսպանական ակումբ:
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, ով գիտի հանդերձարանը, քաղաքը և ակումբը։ Կան մարդիկ, որոնք դժգոհ են մնացել նրանից, թե ինչպես է հեռացել, բայց կան նաև նրանք, որոնք գոհ են «Բարսելոնայի» կազմում նրա ելույթներից։ Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, բայց մենք ունենք թիմ, որը կարող է հաղթել յուրաքանչյուր մրցաշարում։
Ուրախ կլինեի, եթե Նեյմարը վերադառնար «Բարսելոնա», բայց նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է։ Իմ անձնական կարծիքը ոչինչ չի փոխում։ Նեյմարը պետք է խոսի։ Այո, մենք շփվում ենք, բայց անձնական զրույցները բացահայտելը սխալ է։ Եթե նա ուզում է կարծիք հայտնել, ապա պետք է դուրս գա և անի դա։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Ավելին ասել չեմ կարող», – ասել է կատալոնական կաումբի պաշտպանը: Նրա խոսքերն է մեջբերում է ESPN-ը։