fbpx
Զինված Ուժեր

«Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը

ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը:

Օգոստոսի 6-ին ազդարարվել է «Կարգապահության պահապան» և «Դաշտային խոհանոց» մրցաձևերի առաջին մրցափուլերի մեկնարկը: Մասնակից թիմերը կրակային վարժություններ են կատարել զորավարժարանի հրաձգարաններում: «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը «Մակարով» տեսակի ատրճանակով և ԱԿ – 74 ինքնաձիգով խոցել է տարբեր հեռավորության վրա տեղադրված բոլոր թիրախները: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ:

Այսօր՝ Օգոստոսի 7-ին, կանցկացվեն մրցաձևերի հաջորդ մրցափուլերը և թիմերը կանցնեն հիմնական վարժանքների կատարմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ