Գովազդ

Նոր տիտղոսներ նվաճելու համար Ռեալին փոփոխություններ են պետք․ Մաթեուս

Ամենադիտվածներ

Նոր տիտղոսներ նվաճելու համար Ռեալին փոփոխություններ են պետք․ Մաթեուս

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը կարծում է, որ նոր տիտղոսներ նվաճելու համար Մադրիդի «Ռեալին» արմատական փոփոխություններ են պետք:

««Ռեալին» փոփոխություններ են պետք: Պետք է փոխարինել նրանց, ովքեր նախկինում արդյունավետ են եղել, սակայն չեն կարող այդպիսին լինել ապագայում: Բոլոր խնդիրներին ավելացել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը:

Նա մեկ մրցաշրջանում 50-60 գոլի հեղինակ էր դառնում:

Բենզեման, իհարկե, լավ ֆուտբոլիստ է, նրան Զիդանն է վստահում, սակայն նա նման բանի ընդունակ չէ: Տեսնենք՝ Ազարին կհաջողվի՞ «Ռեալում» հանդես գալ նույն մակարդակում, ինչ «Չելսիում»: Մարսելոն, Կարվախալը, Ռամոսը, Մոդրիչը, Կրոսը… Նրանք միասին են խաղում 5-6 տարի, սակայն փոփոխություններ են պետք:

«Ռեալին» փոփոխություններ են անհրաժեշտ ոչ թե այն պատճառով, որ այս ֆուտբոլիստները վատն են, այլ պարզապես ֆուտբոլն ինքնին փոխվում է»,- Մաթեուսի խոսքը մեջբերել է AS-ը:

Ամենաթարմ