fbpx
Աշխարհ

Պոմպեոն Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ անվտանգության հարցեր է քննարկել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառաննգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ և քննարկել տարածաշրջանային ընթացիկ խնդիրներ: Այս մասին նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության մեծացման պատճառները և անվտանգության ամրապնդման միջոցները:

Նրանք անդրադարձել են նաև անխափան նավագնացության հարցերին:

Դրանից բացի՝ խոսել են Իրանի իշխանությունների գործունեության և մարդու իրավունքների պահպանման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ