Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոժում ընդունվեց վարչապետի աշխատակազմին ամրացված «LEXUS LX 470» մակնիշի, 187 LL 50 պետհամարանիշի ավտոմեքենան աճուրդի հանել:
Ավտոմեքենան նախատեսվում է վաճառել 5 մլն 856 հազար դրամով, այն 2002 թվականի արտադրության է: Որոշման նախագծում նշված է, որ մեքենայի վաճառքն իրականացվում է վարչապետի հանձնարարականի շրջանակում՝ պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացն ապահովելու նպատակով:

