fbpx
Սպորտ

Մասթերս-1000. Խաչանովը ուժեղ գտնվեց Վավրինկայից

Ռուսաստանի առաջին ռակետ հայազգի Կարեն Խաչանովը «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:4, 6:7 (3:7), 6:2 հաշվով հաղթել է շվեյցարացի Ստեն Վավրինկային։

Մրցապայքարը տևել է 2 ժամ 13 րոպե։ Մրցաշարի 1/4-րդ եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի 21-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։

Հավելենք, որ ATP-ի կողմից հրապարակված համաշխարհային դասակարգման աղյուսակում ռուսաստանաբնակ թենիսիստը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ