fbpx
Աշխարհ

Աթամբաևի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո օպերատիվ քննչական խմբերը նրա տանը հայտնաբերել և առգրավել են 24 միավոր հրազեն: Այս մասին ասված է Ղրղզստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

«Աթամբաևի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», – ասվում է հաղորդագրությունում:

Առգրավվել են վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաև որսորդական հրացաններ և կարաբիններ, պոմպային հրացան և տրավմատիկ ատրճանակ:

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Ղրղզստանի ՆԳՆ ղեկավար Քաշքար Ջունուշալիևը, ներկայումս նախկին պետության ղեկավարի տանը փորձաքննություններ են իրականացվում, այդ թվում ՝ բալիստիկ:

«Սա երկար գործընթաց է, դրա արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ», – ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ