Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Նաիրիտ»-ի աշխատակիցները։
Լրագրողնեի հետ զրույցում Սոֆիկ Ուստյանն ասաց, որ իրենց խաբել են, աշխատավարձերը վճարել են ոչ ամբողջությամբ, և հիմա իրենք պահանջում են չստացած աշխատավարձերը։
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև նշում են, որ ձեռնարկության սնանկացումը ձևական է արվել, որ արդյունաբերական հսկայի վերագործարկումը իրատեսական է։ «Նաիրիտ»-ի աշխատակիցների հիմնական պահանջներից է նաև գործարանի շահագործումը։
Քիչ առաջ ցուցարարների ներկայացուցիչ, գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ոստիկանի ուղեկցությամբ, մուտք գործեց կառավարության շենք, որտեղ, ինչպես փոխանցել էր ոստիկանը,նրան կընդունի կառավարության ներկայացուցիչը։