ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել է «Միացյալ որոշում» զորավարժության նախապատրաստական փուլին՝ «Անձնակազմի դուրս գալը կողաշրջված մեքենաներից» թեմայով վարժանքին:
ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։