«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի ապագան դեռևս հարցականի տակ է:
33-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր «Բավարիան»: Մյունխենյան ակումբը, սակայն, վերջին պահին հրաժարվել է տրանֆերից: Այս մասին գրում է Football Italia-ն:
Նախկինում նշվում էր, որ թուրինյան ակումբը կվաճառի հարձակվողին 15 մլն եվրոյով:
Այս պահին «Յուվենտուսը» այլ առաջարկներ չունի խորվաթ ֆուտբոլիստի համար: