Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Коммерсантъ
-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար:
Այդուհանդերձ, քննությունը հաստատել է աղջիկների հանդեպ հոր կողմից դրսևորված ծաղրուծանակի փաստերը:
Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այդ հանգամանքը կօգնի իրենց ապացուցել, որ հուսահատության հասած աղջիկներն ինքնապաշտպանվել են, այդ իսկ պատճառով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: