fbpx
Սպորտ

Մեսսիի տղան նշում է Բարսայի դարպասին խփված գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ կայացավ Լա Լիգայի 2-րդ տուրի «Բարսելոնա» – «Բետիս» հանդիպումը։ «Բարսայի» ֆուտբոլիստներն ուղղակի ջանջախեցին մրցակցին։ Հանդիպումն ավարտվեց 5-2 հաշվով։ Սակայն միայն հաշիվը չէ, որ հիշարժան է դարձնում այս հանդիպումը։

Նշենք, որ խաղին տրիբունաներից հետևում էին Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին։ Նրանց հետ էին նաև Սուարեսի որդին և Մեսսիի 2 որդիները։

Խաղի առաջին գնդակը հեղինակեց «Բետիսի» ֆուտբոլիստ Նաբիլ ֆեքիրը։ Բայց, Մեսսիի տղային՝ Մատեո Մեսսիին, կարծես թե չհասկացավ՝ ինչ է կատարվել ու սկսեց նշել այդ գոլը, բայց Սուարեսը դիտողություն արեց։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում․

https://www.youtube.com/watch?v=hYilXOCFdOA

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ