«Աստղային պատերազմների» իններորդ էպիզոդից նոր կադրեր են ներկայացվել D23 Expo ցուցահանդեսում, որը The Walt Disney Company ընկերությունը կազմակերպել է Անահայմում: Հոլովակը հրապարակված է «Աստղային պատերազմների» պաշտոնական YouTube-ալիքում։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Սերնդի պատմությունը մոտենում է ավարտին»,-նշվում 1 տեսանյութի նկարագրության մեջ: Հոլովակի առաջին մասը նվիրված 1 սագայի նախորդ մասերի կադրերին:
Նոր կադրերը ներառում են գլխավոր հերոսների՝ Ռեյի և Քայլո Ռենի կռվին վերաբերող պահերը: Հոլովակի ավարտին Ռեյը ցուցադրված է «Մութ կողմի հետեւորդի» կերպարում:
Սագայի իններորդ էպիզոդը ռուսական վարձույթում ստացել է «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Վերելք» անվանումը:
Ֆիլմի թողարկումը պլանավորված է դեկտեմբերի 19-ին: Տեղեկացնենք,որ ֆիլմի ռեժիսորը Ջեյ Ջեյ Աբրամսն է, որը նկարահանել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարը: