fbpx
Աշխարհ

ՌԴ-ն և Թուրքիան առևտրաշրջանառության ծավալը կարող են հասցնել 100 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում է։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը:

Էրդողանը և Պուտինը մասնակցել են Մոսկվայում կազմակերպված MAKS-2019 միջազգային ավիատիեզերական տոնավաճառի բացման արարողությանը։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հիշեցրել, որ Թուրքիայում էլ այս տարի անցկացվել է 14-րդ IDEF միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։

Էրդողանը նշել է, որ 2018թ․ Թուրքիան շուրջ 2․5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմարդյունաբերական արտադրանք է արտահանել։ Նրա խոսքով՝ ավիացիոն արդյունաբերության ոլորտում երկիրը մեծ քայլերով առաջ է ընթանում, իսկ թուրքական արտադրության T-129 ռազմական ուղղաթիռը հետաքրքրել է մի շարք երկրների։

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե մեծանում է։ Այս տարի ակնկալվում է, որ Թուրքիան նախընտրող ռուս զբոսաշրջիկների թիվը կհասնի 6 միլիոնի։ Երկկողմ առևտրաշրջանառությունը այս պահին կազմում է 25 մլրդ դոլար։ Այս ոլորտում, ըստ Էրդողանի, նպատակը 100 մլրդ դոլարի մակարդակին հասնելն է։

Էրդողանն նաև անդրադարձել է սեպտեմբերի 17-ից 22-ն անցկացվելիք ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական Teknofest Festivali-ին՝ Պուտինին հրավիրելով մասնակցել այդ միջոցառմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ