Անապայում նախօրեին մեկնարկել է ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 28-րդ կինոփառատոնը։ Ռուսական ամենահին կինոփառատոներից մեկին ներկայացված են նախկին խորհրդային միության երկրներից ռեժիսոների աշխատանքները։
Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ մրցութային ծրագրերում ընդգրկված են ֆիլմեր Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Էստոնիայից և այլ երկրներից։
Փառատոնն ունի մրցութային հինգ ծրագիր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական, հեռուսատատեսային և մանկական ֆիլմերի։
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված է Հայաստան-Ռուսաստան համատեղ արտադրության ռեժիսորր Արսեն Աղաջանյանի «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմը՝ Մարատ Բաշարովի մասնակցությամբ։
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում է ներառված 9 րոպե 33 վայրկյան տևողությամբ Ռուսաստան-Հայաստան-Բելառուս-Ուզբեկստան համատեղ արտադրության ռեժիսոր Իլյա Շերստոբիտով «S» ֆիլմը, սիկ վավերագրական ֆիլմերի մրցույթում՝ Ռուսաստան-Հայաստան համատեղ արտադրության ռեժիսոր Եվգենի Բակիրովի «Սամվել» ֆիլմը։
Տեղեկացնենք,որ փառատոնի ընթացքում լինելու են մի քանի միջազգային պրեմիերաներ։ Նշենք,որ «Կինոշոկը» կշարունակվի մինչև սեպտեմբերի 8-ը։