Այսօր Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Նախագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3, իսկ 28 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը:
Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Օրինագիծն առաջարկում է հիմնական օրենքից բացառել այն նորմը, որը թույլ չի տալիս խորհրդարանականին ենթարկել քրեական պատասխանատվության, կալանավորել կամ ձերբակալել առանց Ռադայի համաձայնության:
https://www.facebook.com/zelenskiy95/posts/2322770321306664