Աշխարհ

Լուկաշենկոն կոչ է արել միջազգային կազակերպությունների ուժերով հակաահաբեկչական ճակատ ստեղծել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ստեղծել հակաահաբեկչական ճակատ միջազգային կազմակերպությունների ուժերով։ Այս մասին, ինչպես հաղորդում է BELTA-ն, նա այսօր ասել է Մինսկում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողովում։

Պետության ղեկավարի խոսքով՝ Բելառուսը շարունակում է աջակցել հակաահաբեկչական բոլոր միջոցառումներին ՄԱԿ շրջանակում։ Ամրապնդվում են գործընկերային կապերը հակաահաբեկչության ոլորտում, երկիրը մասնակցում է մասնագիտացված տեղեկատվության և առաջավոր փորձի փոխանակմանը, ահաբեկչության դեմ պայքարի համակարգողների ցանցի ձևավորմանը։

«Ահաբեկչական ակտիվության մասշտաբն այսօր պահանջում է դուրս գալ մեկ կազմակերպության շրջանակից։ Համոզված եմ, որ միահամուռ հակաահաբեկչական ճակատի ստեղծումը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ուժերով միակ ճիշտ միջոցն է այդ սպառնալիքին հզոր և արդյունավետ դիմակայելու համար»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նաև կարծում է, որ երկու շրջան՝ ԵԱՀԿ-ն և ԱՍԵԱՆ-ը միավորելու գաղափարը Մինսկում հակաահաբեկչական կոնֆերանսի հովանու ներքո՝ նույնպես հրատապ է և արդիական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ