Sony Pictures-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերան հաստատել է ստուդիայի Marvel ընկերության հետ գործարքի խզումը։ Այս մասին հայտնում է Variety-ն:
Նրա խոսքերով՝ Սարդ-մարդու կինոաշխարհի և Marvel-ի համագործակցության հարցը լուծվել է և այժմ դուռը փակ է: Կողմերը չկարողացան ֆինանսական հարցերով համաձայնության գալ, բայց Վինչիկերայի խոսքերով, Sony-ի և Marvel-ի միջև թշնամություն չկա:
Հնարավոր է, համագործակցությունն ավելի ուշ կվերսկսվի:
Այժմ Վինչիկերան չի բացառում Սարդ-մարդու նոր կինոաշխարհի ստեղծումը:
Նախկինում հաղորդվել էր, որ Marvel-ի կինոաշխարհում գեյ սուպերհերոս կհայտնվի: