fbpx
ՏՏ

02:20 7/9/2019

Huawei-ի նոր սմարթֆոնի դիզայնը հայտնի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Huawei-ին չի հաջողվել գաղտնի պահել նոր ֆլագմանական Huawei Mate 30 Pro սմարթֆոնի դիզայնը: Այն պաշտոնապես կներկայացվի Մյունխենում սեպտեմբերի 19-ին: Համացանցում սմարթֆոնի եռաչափ մոդելի մանրամասն նկարագրությամբ տեսանյութ է հայտնվել։ Այս մասին հաղորդում է Vesti-ն:

Արտահոսքի հեղինակը հայտնի OnLeaks-ն է, որը PriceBaba հնդկական կայքի հետ համատեղ ներկայացրել է տեսանյութը: Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը կդառնա էկրանը:

iPhone-ի ոճով վերին լայն հատվածից Huawei-ի ինժեներներին չի հաջողվել ազատվել, բայց հաջողվել է թողարկել սմարթֆոնների պատմության մեջ առաջին առանց ձայնի կարգավորման մեխանիկական կոճակի սմարթֆոնը: Տեսանյութի մեջ երեւում է, որ Mate 30 Pro-ն միայն մեկ մեխանիկական կոճակ ունի: Ձայնը կկարգավորվի սենսորի միջոցով, ամենայն հավանականությամբ, կորպուսի վրա էկրանի որոշակի հատվածին դիպչելով:

Սմարթֆոնը բավականին մեծ է՝ 8,7 մմ, 158,1-ը 73,6-ի վրա: Ընդ որում, հետին պանելի կլոր ֆոտոմոդուլի շրջանում հաստությունը հասնում է 9,7 մմ-ի: Եթե հավատանք խոսակցություններին, դա թույլ կտա այդ շրջանում տեղակայել միանգամից 2 40-մեգապիքսելանոց հաղորդիչ, 8-մեգապիքսելանոց սենսոր՝ 5-ակի տելեօբյեկտիվով եւ խորության ToF-հաղորդիչով: Սելֆիի տեսախցիկը միանգամից 3-ն է, սակայն դրանց ֆունկցիաների մասին դեռեւս հայտնի չէ:

Տեղեկացնենք,որ Mate 30 Pro-ն կօգտագործի նոր Huawei HiSilicon պրոցեսորը, որի մասին կհայտարարվի IFA-Kirin 990 ցուցադրության ժամանակ: Օպերատիվ եւ ներդրված հիշողության ծավալների մասին դեռեւս հայտնի չէ, սակայն մարտկոցի ծավալի մասին հայտնի է՝ 4500 մԱ-ժ: Այն 25-վատտ հզորությամբ լիցքավորման սարք կունենա:

Վերեվ