«Սան-Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեշը հայտնել է՝ ինչ փուլում է այժմ իր կարիերան։
«Ես ազատ եմ։ Ինքս եմ որոշում՝ երբ եմ սկսում և երբ ավարտում։
Ես «Յուվենտուս» վերադառնալու հնարավորություն ունեի։ Ունեի հնարավորություն նաև «Բարսելոնա» վերադառնալու, որովհետև ուզում էի դա։
Ես հանկարծակի որոշումներ չեմ կայացնում, այլ ծանրութեթև եմ անում․ «Ի՞նչ կտա ինձ այդ ակումբը, այդ տեղն ինձ ինչպե՞ս ավելի լավը կդարձնի թե՛ որպես մարդ, թե՛ պրոֆեսիոնալ»։ Նրանք մտածում են, թե ես ժամկետ ունեմ։
Բայց ես նորից ինձ երիտասարդ տղա եմ զգում։ Ես ժամանակով հետ եմ գնացել ու հիմա սկսում եմ իմ կարիերան»,-ասել է բրազիլացին։ Այս մասին հաղորդում է Players’ Global Tribune-ը։