fbpx
Սպորտ

Արթուր Շահինյանը 1/32 եզրափակչում ցավալի պարտություն կրեց. Ըմբշամարտի ԱԱ

Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը հայ ըմբիշ, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից։

Շահինյանը մրցել է կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիայի հետ և 4:1 հաշվով պարտություն է կրել:

Եթե կուբացի ըմբիշը հասնի մինչև եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

հիշեցնենք, որ  97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի 1/32-ից, որտեղ կգոտեմարտի բելառուս Հրաբովիկի հետ։

Իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ