fbpx
ՏՏ

iPhone-ի նոր մոդելի նախնական պատվերները գերազանցել են սպասելիքները

Apple ընկերությունը շտկում է iPhone XS-ի ձախողումը՝ նոր գույների, զեղչերի և գնային նոր քաղաքականության միջոցով:

Apple-ում մասնագիտացած հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն ասել է, որ iPhone 11-ի և iPhone 11 Pro-ի համար նախնական պատվերները շատ ավելին են, քան սպասվում էր։

Ընկերությունը սկսել է նախնական պատվերներ կատարել iPhone-ի նոր մոդելների համար ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին: Հիմնվելով առցանց վաճառքի տվյալների վրա՝ Կուոն այն եզրակացությանն է եկել, որ մարդկանց ամենամեծ հետաքրքրությունը պայմանավորված է սմարթֆոնների նոր գույներով։ IPhone 11 Pro-ն թողարկվելու է մուգ կանաչ պատյանով, իսկ iPhone 11-ը՝ փիրուզագույն և մանուշակագույն:

Այնուամենայնիվ, սկզբում մուգ կանաչ Pro-ն կհայտնվի սահմանափակ քանակությամբ: Պատճառը ապակու արտադրության հետ կապված խնդիրներն են:

IPhone 11 Pro-ի ամենամեծ պահանջարկը մինչ օրս նկատվել է Միացյալ Նահանգներում: Չինաստանի ամենամեծ բջջային շուկային, պարզվեց, որ ավելի շատ հետաքրքրում է ավելի էժան iPhone 11-ը: Չնայած սրան՝ մասնագետները կանխատեսում են, որ սմարթֆոնը կձախողի Ասիայում:

Նաև նոր սարքերի պահանջարկի վրա ազդել է Apple-ի փոփոխված գնային քաղաքականությունը: IPhone 11-ի մեկնարկային գինը 50 դոլարով ցածր է նախորդ տարվա iPhone XR-ից: Կոուն նաև շեշտում է այնպիսի ծրագրերի դերը, որոնք թույլ են տալիս զեղչ ստանալ հին սմարթֆոնի դիմաց:

Նոր սմարթֆոնները ներկայացվեցին սեպտեմբերի 10-ին: Գադջետները ստացել են A13 Bionic նորագույն պրոցեսորներ, տեսախցիկների նորացված համակարգ, ինչպես նաև շուկայում ինքնավարության ամենաբարձր մակարդակներից մեկը:

Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ