Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրիյ Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը:
«Եթե Թուրքիան ցանկանա սեփական հրթիռային տեխնոլոգիաները զարգացնել, մենք պատրաստ ենք աջակցել նրան: Իսկ «Բայկոնուր» տիեզերակայանի համատեղ շահագործումը Թուրքիայի համար լավ հնարավորություն կլինի»,-հայտնել է Ռոգոզինը:
Ռոգոզինը Էրդողանին առաջարկել է նաև թուրք տիեզերագնաց ուղարկել տիեզերք: