Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ փոխանցվել է նրան Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։
«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող։ Որոշ տեղեկատվության ճշգրման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ ճշգրտված տեղեկությունը, կարձագանքնեն։
Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրենց տներն և աջակցելու ենք այդ գործընթացին։ Մենք երբևէ փոխանակման ճանապարհով չենք… Սա մաքուր հումանիտար գործողություն է։
Ես փոխանմական տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ վերադարձնել իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասաց նախարարը։
Հարցի, թե հնարավո՞ր է, որ հայկական կողմը փոխանակել Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ԼՂՀ-ում դատապարտված և այնտեղ գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Չեմ բացառում, չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։