Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ,
Վաղը ՝ սեպտեմբերի 24-ին, այցելելու եմ «Արփա-Սևան» թունել։ Պատրաստվում եմ անցնել նրա ողջ երկայնքով և ծանոթանալ կատարված շինարարական աշխատանքներին։ Ո՞վ է այն համարձակ լրագրողը, որը պատրաստ է ինձ հետ միասին 8-9 ժամում հաղթահարել թունելի 48․3կմ երկարությամբ ճանապարհը։
Հարկ եմ համարում զգուշացնել, որ ուղևորությունը լինելու է բարդ և էքստրեմալ։
Մանրամասների և կազմակերպչական հարցերի հետ կապված կարող եք կապվել մամուլի քարտուղարիս հետ»։
https://www.facebook.com/papikyan.suren/posts/1092046277670906