5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ գիշերային պայմաններում անցկացվել է գործնական պարապմունք:
Ստորաբաժանման զինծառայողները ցուցաբերել են մարտական բարձր պատրաստվածություն, ներդաշնակ գործողություններով հաղթահարել ականապատ տարածքը, դիրքավորվել պայմանական հակառակորդի թիկունքում և կատարել առաջադրված խնդիրը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։