Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցով եղել է 2-րդ զորամիավորման ենթակայության զորամասերում:
Այցի ընթացքում ՄԻԲԿ պետը զրուցել է ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ, ծանոթացել զինվորական ծառայությանը նորակոչիկների սոցիալ-հոգեբանական հարմարման ընթացքին, սպայակազմի հետ քննարկել առկա խնդիրները, համապատասխան պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի վերաբերյալ:
Զորամասերի անձնակազմի հետ քննարկվել են նաև կին զինծառայողների իրավունքներին, հավասար հնարավորությունների ապահովմանն ու սոցիալ-հոգեբանական հարմարմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։