Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվելիք ռազմագործողության մասին:
Ալթունը նշել է, որ Թուրքիան մինչև օրս Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը իր դաշնակիցների հետ համաձայնեցված կարգով է վարել և հավելել, որ այժմ Թուրքիան արդեն մի րոպե անգամ չի կարող սպասել, քանի որ թուրքերի, քրդերի և արաբների կյանքը վտանգված է:
«Թուրքիայի մտադրությունը պարզ է. վերացնել մեր սահմանի մոտ ահաբեկչական միջանցքը: Պատերազմել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ, որը քուրդ ժողովրդի թշնամին է, պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և կրկին կանխել վերջինիս հզորացումը»,- գրել է Ալթունը:
Նրա խոսքով` մարդու իրավունքերի պաշտպանության միջազգային մի շարք կառույցների կողմից ընդունվում է, որ PKK-ն իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում էթնիկ զտում է իրականցրել և վերացրել ընդդիմադիր հատվածին, մասնավորապես քուրդ դեմոկրատներին:
Միջանկյալ նշենք, որ Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) կառույցը նույնացնում է PKK-ի հետ և համարում դրա սիրիական թևը:
Գրում է Ermenihaber-ը։