Հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Քառյակի անդամներն են Յանա Կուսը` ջութակ, Օլիվեր Ուայլը՝ ջութակ, Ուիլյամ Քոլմանը՝ ալտ, Միքայել Հախնազարյանը՝ թավջութակ:
Ղեկավար Յանա Կուսը և Օլիվեր Ուայլը միասին հանդես են գալիս ավելին քան 25 տարի: Իրենց վաղեմի գործընկերներ Ուիլյամ Քոլմանի և Միքայել Հախնազարյանի հետ միասին վերջիններս ձգտում են հաստատել լարային քառյակի կատարողական արվեստի հավերժական «Պե՞տք է լինի»-ն` սեփական ուսումնասիրությունների և բրենդի լույսի ներքո:
2019թ. սկզբին «Կուս» քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին «Նիպոն» երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները:
Վերջին 5 տարիների ընթացքում քառյակը պատվիրել է հինգ նոր ստեղծագործություն Էննո Պոպպեին, Արիբերտ Ռեյմանին, Մանֆրեդ Տրոհանիին և Բրունո Մանտովանիին` Ստորին Սաքսոնիա նահանգի Music 21-ի աջակցությամբ:
Դեռևս կարիերայի սկզբում քառյակն առաջին մրցանակներն է ստացել գերմանական երաժշտական խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել է եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ»:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: