fbpx
Սպորտ

15:25 9/10/2019

Ամեն հնարավորն անելու եմ Բրազիլիայի հավաքականի համար. Արթուր

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը հայտարարել է, որ Բրազիլիայի հավաքականի կազմում հանդես գալը պատիվ է իր համար, չնայած՝ ինքը նաև հասկանում է ակումբի մտավախությունները՝ կապված ֆուտբոլիստների՝ ազգային հավաքականներ գնալու հետ:

«Ես հասկանում եմ «Բարսելոնայի» մտավախություններն ու դիրքորոշումը, բայց ինձ համար, ինչպես նաև մեզնից յուրաքանչյուրի համար, Բրազիլիայի հավաքականում հանդես գալը պատիվ է ու մեծ հպարտություն:

Ինձ համար դա այդպես է: Ես չեմ պատրաստվում ուժեր խնայել և ամեն հնարավորն անելու եմ հավաքականի համար:

Մեր հավաքականում ֆուտբոլիստների առողջության համար անում են ամեն բան: Նրանք հասկանում են, որ ֆուտբոլիստները պետք է լավ վիճակում վերադառնան իրենց թիմեր», – Արթուրի խոսքերն է փոխանցել Marca-ն:

Բրազիլիայի հավաքականը ընկերական խաղերի շրջանակում հոկտեմբերի 10-ին կհանդիպի Սենեգալի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Նիգերիայի հավաքականների հետ:

 

Վերեվ