Հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել իրանական լցանավի վրա, որն այդ պահին Կարմիր ծովում էր՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը:
Պայթյունից հետո նավի վրա հրդեհ է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել է նավթի արտահոսքը ծով: Տուժածների մասին տեղեկություններ:
Լցանավը պատկանում է Իրանի ազգային նավթընկերությանը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ տեխնիկական փորձագետներն արդեն ուսումնասիրում են միջադեպի պատճառները։ Նրանք չեն բացառում ահաբեկչության հնարավորությունը։