1.Ֆրանսիա
Հնդկահավը ֆրանսիացիների գլխավոր ուտեստն է ամանորի սեղանին: Նրանք նույնիսկ կատակում են` «եթե չկա հնդկահավ, Նոր տարին կարող է չգալ»:
2. Լեհաստան
Ամանորի սեղանին Լեհաստանում պարտադիր է ձուկը, որը համարվում է բարգավաճման և ընտանեկան երջանկության խորհրդանիշը:
3. Չեխիա և Սլովակիա
Այս երկրներում Նոր տարվա սեղանին պարտադիր է ազգային համեղ աղանդերը` խնձորի շտռուդելը:
4. Գերմանիա
Այս երկրում ամանորի սեղանին անպայման մատուցում են չամիչով, խնձորով ու ընկույզով պատրաստված թխվածքներ և այլ ուտեստներ: Յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր նշանակությունը: Օրինակ, ընկույզը կյանքի դժվարությունները հաղթահարելու իմաստն ունի, իսկ չամիչը խորհրդանշում է առատություն:
5. Անգլիա
Անգլիացիների ամանորյա ավանդական աղանդերը պուդինգն է, որի վրա մատուցելուց առաջ ռոմ են լցնում և այրում: Շատ տպավորիչ ձևավորում ամանորյա սեղանի համար:
աղբյուր`galatv.am