Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է գնել մետրոյի շուրջ 40 նոր վագոն: Ինչպես հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն, առաջին փուլում գնելով 40 նոր վագոն, կստացվի մետրոյի 10 նոր կազմ:
Կալաձեի խոսքով նշված քանակությամբ վագոններ ձեռք բերելու համար կծախսվի մոտավորապես 60 մլն դոլար և այժմ քաղաքապետարանը մրցույթի համար փաստաթղթերի պատրաստման փուլում է:
Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օգնությամբ 3 տարվա ընթացքում նոր վագոնները կներմուծվեն Թբիլիսի:
Գրում է Aliq.ge-ն։