fbpx
Աշխարհ

Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատի հաղթող գեներալ Դուգլաս Մաքարթուրը՝ Լեյտե կղզու ափ դուրս գալիս

Նկարում պատկերված է Երկրորդ աշխարհամարտում շրջանակներում Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատի հաղթող գեներալ Դուգլաս Մաքարթուրը՝ 1944թ. հոկտեմբեր ամսին ֆիլիպինական Լեյտե կղզու ափ դուրս գալիս: Պատմության մեջ այս օրը 1944թ. հոկտեմբերի 17-ին սկսվեց Լեյտեյի համար մղված ճակատամարտի փուլը:

Այն մաս էր կազմում ավելի գլոբալ մի գործողության, որը ենթադրում էր Ֆիլիպինների կղզիների ազատագրումը ճապոնական օկուպացիայից: Ի հեճուկս հայկական իրականության համատեքստում պատմության դասագրքերում մատուցածի՝ Երկրորդ աշխարհամարտը դա միայն Ստալինիգրադը, Կուրսկը, Մոսկվան, կամ Լենինգրադի բլոկադան չեն: Դա նաև Էլ Ալեմայնեն է, Դյունքերքն է, Միդուեյն է, Լեյտեն է և բազմաթիվ այլ կարևոր ճակատամարտեր, որոնք իրադրություն են փոխել ռազմաճակատներում:

Ընդ որում` ռազմաճակատներն էլ միայն խորհրդային կարմիր բանակի ռազմաճակատը չի եղել: Եղել են նաև Արևմտյան եվրոպայի, Հյուսիսաֆրիկյան, Խաղաղօվկիանոսյան ռազմաճակատները: Ընդորում խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում Լեյտեյի հաղթական ճակատամարտը կարևորագույն նշանակություն է ունեցել ռազմաճակատում ճապոնացիների հանդեպ ռազմավարական առավելություն ստանալու համատեքստում:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2558699954179263&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ